չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Այս պահի դրությամբ արդեն 14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել. Փաշինյան

Այս պահի դրությամբ արդեն 14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել. Փաշինյան

Այն դպրոցները, որոնք այս պահի դրությամբ արդեն նորոգված են եւ շահագործման են հանձնված, դրանց հզորությունը թույլ է տալիս ընդունել 14 700 աշակերտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն մենք այս պահի դրությամբ արդեն 14 700 աշակերտի համար լիարժեք նոր դպրոցներ ենք կառուցել:

300 դպրոց կառուցելու ծրագիրը բավականին լավ տեմպերով ընթանում է: Իհարկե, մենք խնդիր ունենք մեր արագությունների մասին մեր պատկերացումները փոխել: Այսօր այդ նպատակով նաեւ մեր չզեկուցվող հարցերի մեջ Քաղաքաշինության կոմիտեի հաստիքացուցակը լրացրել ենք 80 նոր հաստիքով: Դրա հիմնական նպատակը 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի տեմպը մեծացնելն է»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: