կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս իշխանության չորս տարիներին ՀՀ-ն ավելի շատ բյուջե է ունեցել, քան նախորդ 25 տարիներին միասին վերցրած. Սուքիասյան

Այս իշխանության չորս տարիներին ՀՀ-ն ավելի շատ բյուջե է ունեցել, քան նախորդ 25 տարիներին միասին վերցրած. Սուքիասյան

Ես նայեցի 2022թ․-ի բյուջեի գումարը, որը եղել է 4,6 մլրդ դոլարին համարժեք դրամ՝ այն դեպքում, որ մեկ դոլարը 430 դրամ ենք հաշվել, իսկ 2017թ․ին եղել է 2,5 միլիոն․ սա նշանակում է, որ ՀՀ անկախության պատմության մեջ ինչքան գումար հավաքվել է, այդքան հավաքել ենք 2022 թվականին։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Նա հավելեց. ՛՛Մինչև 2017թ․-ը 2,5 միլիարդ դոլարին համարժեք դրամ է հավաքվել, հիմա հավաքվել է 5 մլրդ․ սա նշանակում է, որ այս 5 տարին այնքան գումար է հավաքվել, ինչքան այն տարիներին՛՛։

Ապա, դիմելով ընդդիմությանը, պատգամավորը շարունակեց. ՛՛Դուք անցյալ տարիներին միտինգ էիք անում, որի պատճառով, իմ գնահատականով, տասնյակ միլիոն դոլարների վնասներ տվեցիք․ հազարավոր մարդիկ չեղարկեցին իրենց ամրագրումները ՀՀ-ում, իսկ դուք փողոցում քայլում էիք, պարում էիք, չէի՞ք մտածում , որ սնանկ պետությունը չի կարող իրեն պաշտպանել, աղքատ պետությունը չի կարող, իսկ եթե ուզում ես ռազմական նորարարություններով զբաղվել, տեխնիկա ես ցանկանում՝ դրա համար գումար է պետք։

Տնտեսություն ե՞րբ եք ունենում՝ երբ ունենում եք քաղաքական կամք։ Դուք և ձեր քաղաքական ուժը կամք չեք ունեցել, դրա համար ամբողջ պատմության մեջ հավաքել եք 2,5 միլիարդին համարժեք դրամ։ Տասը հազարավոր հաստոցներ են ՀՀ-ից գնացել որպես մետաղի ջարդոն, և դա կառավարել են այն մյուս խմբակցության և ձեր խմբակցության առաջնորդը։

Մենք, որպես արտադրությունից հասկացող մարդիկ, ինչ-որ բաներ էինք ասում, բայց այլ բաներ էին մտածում։ Ես լավ հիշում եմ՝ 97թ․-ին ուզում էինք կաղապարների հզոր գործարան ստեղծել, ինչ ՛՛շառեր՛՛ ասես չարեցին, հետո պարզվեց՝ այդ հաստոցները վաճառել են։

Ես ասում եմ՝ քաղաքական կամք լինում է, լինում է ամեն ինչ, եթե կոռուպցիա չկա, կունենանք կրթություն, բժշկություն, ռազմական արդյունաբերություն, բանակ։

Հիմա այն գործիքները, որոնք օգտագործում են, իշխանությունը, դուք լավ տեսնում եք, շատ լավ աճ է ապահովում, հիմա ի՞նչ եք ուզում։ Ես ձեր ելույթներից մի բան հասկացա. ինչքան լավ բան խոսում ենք, ինչ-որ վատ բան եք ուզում ասել։

Դուք չգիտե՞ք, որ այդ խնայությունները ինչ են նշանակում, ամբողջ աշխարհում իքս տոկոս կա, որը խնայողություն է գնում որպես ավանդ, ավանդն էլ՝ վարկային պորտֆել, դա էլ՝ աշխատավարձ, հոսքագիծ, հաստոց։

Մյուս կողմից, ասեք՝ կառավարություն, շնորհակալություն, որ տարիներ շարունակ ավելացած արժեքի հարկն եք վերադարձնում, և ինչքան սարքավորում գալիս է ՀՀ, դուք նրա ավելացված հարկի վճարը հետաձգում եք, դրա արդյունքում մենք ունենք արդյունաբերություն, սարքավորումներ, որոնք մեզ ապահովում են գեներացիա, ավելի շատ եկամուտ, արտահանում, արտադրություն․ սա տնտեսության մասին՛՛:

  • Կիսվել: