շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Այս ամենն արվել է առանց պետական բյուջեի հավելյալ միջոցների տրամադրման». Զարուհի Բաթոյան

«Այս ամենն արվել է առանց պետական բյուջեի հավելյալ միջոցների տրամադրման». Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Արդեն կարող ենք միջանկյալ ամփոփել երեխաների ցերեկային և կանխարգելման ծառայությունների ընդլայնման աշխատանքների արդյունքները․

  • եթե 2019-ի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների միջոցով անհրաժեշտ ծառայություններ են տրամադրվել շուրջ 530 երեխայի, ապա արդեն իսկ ամփոփված մրցույթների արդյունքներով շահառու երեխաների թիվը շուրջ 2945 է կամ շուրջ 5 անգամ ավելի։
  • Էապես ընդլայնվել է նաև ծառայությունների աշխարհագրությունը։ Եթե 2019-ին պատվիրակված ծառայությունները տրամադրվել են միայն չորս մարզերում, ապա ներկայումս ծառայությունները հասանելի են բոլոր մարզերի մեկից ավելի համայնքներում։
  • Փոխվել է նաև ծառայությունների բովանդակությունը․ այժմ ծառայությունները ներառում են շարժական ծառայություններ, որոնք հնարավոր կդարձնեն ընդգրկել նաև շրջակա գյուղական համայնքների երեխաներին, ինչպես նաև սոցիալական օգնականի ծառայությունը, որի միջոցով երեխային աջակցություն կտրամադրվի իրեն անհրաժեշտ վայրում։ Սա հատկապես կարևոր է հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցության համար, օրինակ՝ դպրոցում։Էապես ընդլայնվել և փոփոխվել է երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելող ծրագիրը, որ նախկինում բեռնաթափում էր կոչվում։ Մասնավորապես, ծրագիրը նախկինում իրականացվել է շուրջ 110 շահառուների համար, ներկայումս շահառու երեխաների թիվը 560 է՝ շուրջ հինգ անգամ ավել։
  • Ծրագիրը նախկինում իրականացվել է միայն Լոռու և Շիրակի մարզերում, Ներկայումս շահառու ծրագիրն իրականացվում է բոլոր մարզերում և ներառում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելելը՝ առողջապահության հաստատութունների, նորածնային բաժանմունքների աշխատակիցների հետ սերտ աշխատանքի ու վերապատրաստման բաղադրիչներով։

Այս ամենն արվել է առանց պետական բյուջեի հավելյալ միջոցների տրամադրման՝ եղած միջոցների շրջանակներում»,- գրել է Զարուհի Բաթոյանը ։

 

 

 

  • Կիսվել: