հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում․ Բաթոյան

Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն անդրադարձել է պարգևավճար ստանալու թեմային, մասնավորապես, նշելով․

"Հարգելի սիրելիներ,

ես իմ ամբողջ գիտակցական կյանքում իմացել եմ՝ ինչ է բարեգործությունը, փոխօգնությունը, աջակցությունը, և որևէ բան իմ կյանքում չի փոխվել, բացի ծավալներից:

Բայց ես չեմ պատրաստվում հրապարակային դարձնել այդ ոլորտի իմ գործունեությունը, միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ դադարեն բամբասանքներ տարածել և խեղաթյուրել փաստերը:

Խնդրում եմ ինձ բարեգործություն անելու դասեր տալուց առաջ մտածել, թե պատերազմական օրերին իր աշխատավարձը և պարգևավճարը ուրիշ ի՞նչ պետք է աներ լեգիտիմ կառավարության անդամը:

Ես շարունակում եմ իմ անձնական միջոցներով աջակցել այն անձանց և կառույցներին, որոնց հարկ եմ համարում: Եվ դա անում եմ հիմնականում իմ աշխատավարձով ու պարգևավճարներով:

Շնորհակալություն":

  • Կիսվել: