երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավստրիական խոշորագույն «Թամակ Հոլդինգ»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարել շինարարության և զբոսաշրջության ոլորտներում

Ավստրիական խոշորագույն «Թամակ Հոլդինգ»-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարել շինարարության և զբոսաշրջության ոլորտներում

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 22-ին ընդունել է ավստրիական խոշորագույն «Թամակ Հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեությունը։ Մասնավորապես նշվել է, որ այն զբաղվում է հավաքովի տների, ցեմենտատաշեղային տախտակների և այլ շինանյութերի արտադրությամբ:

Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարել շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։

Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք միտված են այդ երկու ոլորտների զարգացմանը, նշելով, որ Հայաստանի կառավարությունը 2023 թվականին զբոսաշրջության զարգացման բյուջեն զգալիորեն ավելացրել է՝ 200 մլն դրամից հասցնելով 1 միլիարդի։

Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է նաև տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակներում սուբսիդավորվում է ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները:

Անդրադարձ է կատարվել նաև այս երկու ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը։

  • Կիսվել: