շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ է բարձրացվել. նախարար

Ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ է բարձրացվել. նախարար

2019-ին սահմանվեց նվազագույն կենսաթոշակների չափ՝ 22500 դրամ, որից ցածր չէր կարող տրամադրվել, ավելի քան 80.000 մարդու կենսաթոշակ բարձրացվեց: Այս մասին այսպր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

Նախարարը հայտնեց, որ զբաղվածության պետական գործակալության միջնորդությամբ աշխատանքի է տեղավորվել 13.375 աշխատող:

Նրա խոսքով՝ զբաղվածության պետական գործակալության տվյալներով՝ 2019-ի վերջին տարածքային կենտրոններում գրանցվել է 85.000 աշխատանք փնտրող անձ, որից 61.000-ը գործազուրկի կարգավիճակ ունի: Այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով:

Նիստի ընթացքում անդրադարձել են նաև սոցիալական աջակցությունների համատեքստում գործատու-աշխատող հարաբերությունների մասին ստացված ահազանգերին:

  • Կիսվել: