Ավանեսյանը Philips-ի փոխնախագահի հետ քննարկել է բուժհաստատությունների վերազինման ծրագրերը
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Նյու Յորքում հանդիպել է Philips ընկերության փոխնախագահ, կառավարությունների հետ կապերի և հանրային հարցերի գլոբալ ղեկավար Յան-Վիլեմ Սխեյգրոնդի հետ:
«Հանդիպմանը քննարկել ենք բուժհաստատությունների արդիականացմանն ու վերազինմանն ուղղված մեր ընթացիկ ծրագրերը, համագործակցության հնարավորությունները, մասնավորապես՝ ճառագայթային ախտորոշման ոլորտում։ Հանդիպմանը ստորագրել ենք փոխըմբռնման հուշագիր»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։



