հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ավանեսյանը իրեն փոխարինող փնտրելու մասին. «Հարցրեք նրանց, ում մոտ նկատել եք ինչ–որ մտահոգություններ»

Ավանեսյանը իրեն փոխարինող փնտրելու մասին. «Հարցրեք նրանց, ում մոտ նկատել եք ինչ–որ մտահոգություններ»

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ կոռուպցիոն երեւույթներ առողջապահական համակարգում դեռ կան, իսկ իրեն փոխարինող փնտրելու հավանականության մասին խնդրեց հարցնել այն մարդկանց, «ում մոտ նկատել են ինչ–որ մտահոգություններ»։

«Երկրում դեռ բացառված չէ կոռուպցիան, ցավոք սրտի, եւ կան նաեւ անպատշաճ վարքագծեր, որոնք պետք է ուղղվեն, եւ դրա շրջանակներում այսօր վարչապետն էլ ընդգծեց, որ պետք է շատ ավելի խիստ եւ անհանդուրժող լինել», – ասաց նա։

Անդրադառնալով Ազգային ժողովում հնչած քննադատություններին, Անահիտ Ավանեսյանը կոչ արեց առողջապահական համակարգը մեկ կոնկրետ դեպքով չգնահատել։ «Համակարգը աշխատում է, զարգանում է, կոնկրետ համակարգային հեղափոխական փոփոխություններ են արվում, որոնք նպաստում են նաեւ մեր բնակչության առողջության ցուցանիշների բարելավմանը, մահացության տոկոսի իջեցմանը, մայրական մահացության տոկոսի իջեցմանը, եւ սրանք թվային կոնկրետ գնահատականներ են, որոնք հենց ցույց են տալիս համակարգի զարգացումը», – ասաց նախարարը։  

  • Կիսվել: