ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱՍՀ և ՏԿԵ նախարարների գլխավորությամբ կայացել է հանդիպում-քննարկում՝ համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ

ԱՍՀ և ՏԿԵ նախարարների գլխավորությամբ կայացել է հանդիպում-քննարկում՝ համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համատեքստում հանդիպում-քննարկմանը։

Միջոցառմանը ՀՀ բոլոր մարզերից և Երևանից մասնակցել է համայնքային ավելի քան 60 սոցիալական աշխատող, ներկայացուցիչներ՝ ՏԿԵ և ԱՍՀ նախարարություններից, տեղական և միջազգային կազմակերպություններից։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ պետությունն այսօր գնում է սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով․

«Հենց այս համատեքստում է նաև նախաձեռնվել համայնքային սոցիալական աշխատողի հաստիքների ստեղծումը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում։ Մշակվել և համայնքներին են տրամադրվել համայնքային սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի օրինակելի ձևերը։ Լիահույս ենք, որ այս նախաձեռնությամբ սոցիալական աշխատողը կապող օղակ կդառնա մի կողմից համայնքի, մյուս կողմից՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների միջև, ինչի շնորհիվ սոցիալական խնդիրները կստանան համապատասխան լուծումներ»,- նշել է նախարար Սանոսյանը:

Միջոցառման շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ու ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը խոսել են սոցիալական պաշտպանության համակարգում համայնքի առանձնահատուկ լիազորությունների ու սոցիալական ծառայությունների քաղաքականության առանցքում համայնքի ունեցած դերի մասին։

Ներկաներին ողջունել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը և Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը և այլոք։

Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении

Возможно, это изображение 6 человек, люди стоят, люди сидят и в помещении

  • Կիսվել: