երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի ընդունումը դոմինոյի էֆեկտով կազդի ներդրումային միջավայրի վրա. Տարոն Սիմոնյան

«Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի ընդունումը դոմինոյի էֆեկտով կազդի ներդրումային միջավայրի վրա. Տարոն Սիմոնյան

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

 Նախագիծն ընդունվեց 80 «կողմ» 31 «դեմ» ձայներով։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ փաստորեն կողմ քվեարկելով առանց դատարանի թույլտվության հնարավորություն են տալիս արժեթղթերի գործարքների հետ կապված ամփոփ տեղեկություններ ստանալ։ «Մենք գտնում ենք, որ սա էական վնաս է հասցնելու ամբողջ արժեթղթերի շուկային, ինչը ցանկանում էինք զարգացնել և դա դոմինոյի էֆեկտով ազդելու է ներդրումային միջավայրի վրա»,- ասաց նա:

Օրենքի նախագծով առաջարկվում է այդ մարմիններին հասանելիություն տրամադրել ընկերությունների բաժնետոմսերի և դրանց սեփականատերերի վերաբերյալ ամբողջական ինֆորմացիային, ինչպես նաև արժեթղթերի հաշիվների ցանկի, տեսակի և կարգավիճակի վերաբերյալ տվյալներին:

  • Կիսվել: