ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արթուր Հովհաննիսյանը նախաձեռնել է վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում

Արթուր Հովհաննիսյանը նախաձեռնել է վճարային տերմինալների նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ աշխատանքային քննարկում

ախաձեռնել եմ աշխատանքային քննարկում վճարային տերմինալների համար նախատեսվող նոր կարգավորումների և ամսական տուրքի նոր չափի վերաբերյալ: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
 
«Տվյալ գործունեությամբ զբաղվող և հետաքրքրված քաղաքացիները կարող են իրենց մասնակցության հայտերը նամակով ուղարկել այս պաշտոնական էջին մինչև վաղը՝ հունվարի 14-ը՝ ժամը 18:00-ն:
 
Քննարկմանը հրավիրված են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Երևան քաղաքի ավագանիներ, Վճարահաշվարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ գործարարներ»,- գրել է նա։

  • Կիսվել: