հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտոնյալ պայմաններով վարկ կարող են ստանալ նաև տնտեսական ներկա իրավիճակից տուժած ՓՄՁ-ները

Արտոնյալ պայմաններով վարկ կարող են ստանալ նաև տնտեսական ներկա իրավիճակից տուժած ՓՄՁ-ները

Արտոնյալ պայմաններով վարկ կարող են ստանալ ոչ միայն այն ՓՄՁ-ները, որոնց գործունեությունը սահմանափակվել է պարետի ցուցումներով, այլև տնտեսական ներկա իրավիճակից տուժած ՓՄՁ-ները:

2019 թ.-ին 24-500 մլն շրջանառություն ունեցող ՓՄՁ-ները կարող են ստանալ մինչև 50 մլն դրամ վարկ 36 ամսով, ԲԱՅՑ 6 ամիս արտոնյալ (ոչ մի մուծում չեն կատարում) և 24 ամիս անտոկոս (մուծում են միայն մայր գումարը) պայմաններով:

Տրամադրված վարկը չի կարող լինել ավելի, քան նախորդ տարվա շրջանառության 10 տոկոսը: Տրամադրված վարկով հնարավորություն կընձեռնվի վճարել պետական, վարձակալական և այլ վճարներ, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձերը (ոչ ավելի, քան 3 ամսվա):

Ուշադրություն ❗️❗️❗️
Օժանդակության ծրագիրը չի ներառում առևտրով զբաղվող ՓՄՁ-ներին և գերակա ուղղությունները հետևյալն են՝ մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սնունդ, զբոսաշրջության ծառայություն, փոխադրումներ, առողջապահական ծառայություններ և սպասարկման այլ ծառայություններ (օրինակ՝ վարսավիրանոցներ):

  • Կիսվել: