ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում

Հայաստանի արժույթի շուկայում դրամն ամրապնդվել է դոլարի և եվրոյի նկատմամբ։

Այս մասին են վկայում rate.am կայքի տվյալները։

Այս տվյալների համաձայն՝ ապրիլի 29-ի առավոտից երկրի առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 382,92 դրամ միջին կշռված գնով, նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԱՄՆ արժույթը արժեզրկվել է 0,05 դրամով։

Ամերիկյան արժույթը վաճառվում է 388.72 դրամ միջին կշռված գնով, երեկվա համեմատ դոլարը մնացել է անփոփոխ։

Եվրոյի միջին կշռված փոխարժեքն առքի ժամանակ 417.47 դրամ է, եվրոն արժեզրկվել է 1.21 դրամով։ Եվրոպական արժույթի վաճառքն իրականացվում է 431.42 դրամ միջին կշռված գնով, ինչը 1.24 դրամով պակաս է նախորդ օրը առևտրային բանկերի առաջարկած գնից։

Ռուսական ռուբլու առքի միջին կշռված գինն աճել է 0.09 դրամով և կազմել 4.67 դրամ։ Ռուսական արժույթի վաճառքն իրականացվում է 4.99 դրամ միջին կշռված գնով, ապրիլի 28-ին առաջարկված գնի համեմատ գինը աճել է 0.12 դրամով։

Բրիտանական ֆունտի առքը կատարվում է 468.35 դրամ միջին կշռված գնով, ֆունտը նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.19 դրամով։ Վաճառքի ժամանակ բրիտանական արժույթի միջին կշռված փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 0,70 դրամով՝ կազմելով 493,35 դրամ։

  • Կիսվել: