Արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ. Սուրեն Պարսյան
Վերջին օրերի ընթացքում նկատվում է դոլարի փոքր արժևորում, ինչը կանխատեսել էր հաշվի առնելով այն, որ վերջացել է արդեն շահութահարկի վճարման ժամանակաշրջանը, և Հայաստանում քաղաքական ակտիվություն կա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
«Հատկանշական է, որ արտարժույթի շուկան բավականին զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ»,- հավելել է նա: