չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտաքին տնտեսական վայրիվերումները Հայաստանին չեն առնչվի. Վարդան Բոստանջյան

Արտաքին տնտեսական վայրիվերումները Հայաստանին չեն առնչվի. Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզված է՝ Հայաստանում դրամավարկային քաղաքականությունը կայուն է, և մեր երկրի արժութային շուկան կդիմակայի արտաքին տնտեսական մարտահրավերներին:

Ինչպես տնտեսագետը նշեց InfoPort-ի թղթակցի հետ զրույցում, արտաքին տնտեսական ռիսկերի հետ Հայաստանը կարող է որոշակի առնչություն ունենալ, բայց դրանք ծանր հետևանքներ չեն առաջացնի տնտեսության վրա: «Հայաստանի Հանրապետությունում Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունը այս պահի դրությամբ կարողանում է դիմակայել ամենատարբեր մարտահրավերների: Կարծում եմ՝ արտաքին տնտեսական վայրիվերումները Հայաստանին ահավոր ձևով չեն առնչվի, որովհետև մենք ստրատեգիական խոշոր պարտնյոր չենք ու խոշոր ռեսուրսային երկիր չենք»:

Այդուհանդերձ, Բոստանջյանը կարծում է, որ պետք է հայկական ֆինանսական շուկայում ապահովել մաքսիմալ կայունությունը: Իսկ այդ հարցում տնտեսագետը կասկածներ չունի, քանզի, ըստ նրա, Հայաստանում դրամավարկային քաղաքականություն իրականացնողները բարձր պրոֆեսիոնալներ են. «Փորձը ցույց է տվել, որ նախկինում էլ նման իրավիճակներում նրանց հաջողվել է կայունություն ապահովել»: Դիտարկմանը, թե կան կանխատեսումներ, որ տրանսֆերտները կնվազեն, տնտեսագետը արձագանքեց. «Այո, այդ ռիկսը կա: Բոլոր ֆինանսական հոսքերի, այդ թվում՝ տրանսֆերտների վրա ստեղծված իրավիճակը բացասական ազդեցություն կունենա: Տրանսֆետները ակնհայտորեն կսահմանափակվեն»:

Նշենք, որ նավթի գինը միջազգային շուկայում նվազել է ավելի քան 30 տոկոսով: Պատճառն այն է, որ նավթ արտահանող երկրների կազմակերպությունն (OPEC) ու Ռուսաստանը չեն կարողացել համաձայնության գալ նավթի արդյունահանման ծավալների նվազեցման և գնանկումը կանխելու հարցի շուրջ: Դրանից հետո նավթի խոշորագույն արտադրող Սաուդյան Արաբիան հայտարարել է նավթի արդյունահանման ծավալների կտրուկ մեծացման մասին, որն էլ հանգեցրել է գնանկման: Բացի այդ, նվազել են նաև արտարժույթները՝ նորվեգական կրոնը 3 տոկոսով, ռուսական ռուբլին՝ 4:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: