կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Տնտեսագիտությունը հետ է ընկել այն փոփոխություններից, որոնք ընթանում են տնտեսական կյանքում. Սարգսյան

Տնտեսագիտությունը հետ է ընկել այն փոփոխություններից, որոնք ընթանում են տնտեսական կյանքում. Սարգսյան

Թվային աշխարհում տնտեսագիտությունն իբրև գիտություն հետ է ընկել այն փոփոխություններից, որոնք ընթանում են իրական տնտեսական կյանքում, այն չի կարողանում այլևս կանխազգալ, ծրագրել, թե ինչ է մեզ սպասվում ապագայում: Այս մասին ռադիո «Զվեզդա»-ին տրված հարցազրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով՝ սա է պատճառը, որ շատերը կարծում են, թե պետք է արգելել կիրառել իրական կյանքում գիտատեխնիկական այն ձեռքբերումները, որոնք կարող են վտանգավոր լինել ու չկառավարվել։ 

ՀՀ նախկին վարչապետը, մասնավորապես, նշել է. ՛՛Հետաքրքիր է, որ տնտեսագիտությունը մեծապես հետ է ընկել այն փոփոխություններից, որոնք ընթանում են տնտեսական կյանքում։ Տեղի են ունենում իրադարձություններ, հետո մենք մեկնաբանում ենք դրանք, թե ինչու են դրանք տեղի ունենում։ Մենք չենք կարողանում կանխատեսել այդ իրադարձությունները։ Ու այդ համատեքստում հնչում են ձայներ, որ պետք է խառնվել ու արգելել գիտատեխնիկական որոշ ձեռքբերումների կիրառումը։ Օրինակ, դուք էլ եք լսել, որ արհեստական բանականությունը վտանգավոր երևույթ է, կարիք կա այն արգելել։ Ցավոք, այս հարցում չկա հիմնական մոտեցում՛՛:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

  • Կիսվել: