հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 9,5 մլն խմ ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 9,5 մլն խմ ջուր

Արփա-Սեւան թունելային ջրատարով 2020 թվականի հունվարի 9-ից մինչեւ փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել շուրջ 9 միլիոն 500 հազար խորանարդ մետր ջուր՝ ներառյալ ստորջրյա հոսքը, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:

«ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայության տվյալներով, 2020 թվականի փետրվարի 11-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա, ինչը 3 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից: Սեւան թափվող գետերն այս պահին գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում»:

 
 
 

  • Կիսվել: