ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Թիմ Քուքի հետ

Արմեն Սարգսյանը Դավոսում հանդիպել է Թիմ Քուքի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է աշխարհահռչակ Apple ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուքի հետ։

Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հայաստանի նախագահը և Apple-ի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, նորարարությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

  • Կիսվել: