Դիվանագիտական կոպիտ սխալ. ինչի համար է Վահագն Խաչատուրյանը Դավոսում շնորհակալություն հայտնել Ալիևին. Մարուքյան
Վահագն Խաչատուրյանը գնացել է Դավոս ու ներկայացնում է Հայաստանը, հայերենով մասնակցում է մի պանելային քննարկման, որտեղ բոլորը խոսում են անգլերեն։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Բոլորս գիտենք, որ Ադրբեջանն ունի բազմաթիվ պահանջներ՝ փոխել Սահմանադրությունը, սահմանազատում, զինանշանի փոփոխություն, ադրբեջանցիների վերադարձ դեպի Հայաստան բնակության նպատակով, անկլավների ապօրինի պահանջ եւ այլն, իսկ Հայաստանի նախագահը գնում է ասում՝ շնորհակալություն, Ալիեւ, կներեք. Ալիեւ։
Այս պրոբլեմները գալու են ընտրություններից հետո, ո՞նց եք միջազգային հանրությանն ասելու, որ այս պրոբլեմները կան։ Կամ բոլոր կետերով ասել եք՝ մենք կանենք, մենակ թողեք ընտրվենք, կամ էլ միջազգային հանրությանն ասելու ենք՝ էս պրոբլեմները կան, միջազգային հանրությունը կասի՝ բա շնորհակալություն էիք հայտնում իրար, գնացեք ու ձեր պրոբլեմները, ոչ ոք մեր կողքին այլեւս չի կանգնելու»,–նշել է նա։
Նշենք, որ Դավոսում Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և Նիկոլ Փաշինյանին խաղաղություն հաստատելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում.


