շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրում ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է

Արմավիրում ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է

Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Եղեգնուտ և Արգավանդ գյուղերի միջնամասում հայտնաբերել են  ավազանման զանգվածի ապօրինի արդյունահանման դեպք:

Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

«Ծանր տեխնիկայով իրականացվող ապօրինի ընդերքօգտագործումն անհապաղ դադարեցվել է:

Չափագրման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ տեղահանվել է 3175խմ ծավալով ավազանման լեռնային զանգված, ինչի արդյունքում դեգրադացվել է 2930խմ մակերեսով տարածք:

Դեպքի առթիվ կազմված նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»:

  • Կիսվել: