ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի, Սևան քաղաքի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի, Սևան քաղաքի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան, Լուկաշին, Խանջյան, Նաիրի, Մյասնիկյան, Բաղրամյան, Շենիկ, Մայիսյան, Նորապատ, Մրգաշատ, Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Սարդարապատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արմավիր, Ամասիա, Նոր Արտագերս բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 7-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: