երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արմավիրի Լուկաշին գյուղում տեսչական մարմինը գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել․ վերջինս նաև կապարակնքվել է

Արմավիրի Լուկաշին գյուղում տեսչական մարմինը գազա-բենզալցակայանի գործունեություն է դադարեցրել․ վերջինս նաև կապարակնքվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Լուկաշին, Երևանյան փողոց 87 հասցեում՝ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
 
Արդյունքում 2025 թվականի մարտի 27-ին հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։
 
Ակնհայտնորեն արձանագրված խախտումներն անմիջական և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:
 
Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Երևանյան փողոց 87 հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
 
Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

  • Կիսվել: