չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմավիրի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն ամբողջությամբ կվերակառուցվի

Արմավիրի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքն ամբողջությամբ կվերակառուցվի

 Արմավիրի բժշկական կենտրոնին ֆինանսական միջոցներ կհատկացվեն ինֆեկցիոն բաժանմունքի ամբողջական վերակառուցման  համար:

Այդ մասին կառավարության նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով`  այս խնդիրը քաղաքացիների համար երկար տարիներ մտահոգության առիթ է եղել, քանի որ ծառայությունից օգտվելու համար ստիպված էին Մեծամոր քաղաք գնալ:
 
 

«Հարցն արդեն լուծվել է, և մենք կունենանք լրիվ վերանորոգված և հագեցված բաժանմունք»,-ասաց Ավանեսյանը:

Բաժանմունքի վերակառուցման համար հատկացվելու է 151 միլիոն 600 հազար դրամ:

  • Կիսվել: