ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ. ՊԵԿ

Արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ. ՊԵԿ

2021 թվականին և 2022թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

«2021 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է 22.7 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։ 2020 թվականին նույն ցուցանիշը կազմել է 13․3 մլրդ դրամ, 2019 թվականի նույն ժամանակաշրջանում` շուրջ 8 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին` 4․7 մլրդ դրամ:

2022թ․ առաջին եռամսյակում 18847 շահառուի վերադարձվել է 7.51 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում շահառուների թիվը կազմել է 13877, իսկ վերադարձված գումարը՝ ավելի քան 4.57 մլրդ դրամ:

 

Ընթացիկ տարվա ապրիլին գործընթացում ներգրավված 19064 շահառուի արդեն վերադարձվել է 7.49 մլրդ դրամ»:

  • Կիսվել: