հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արդշինբանկը» ՀՀ-ի պատմության համար աննախադեպ ծավալի եվրոբոնդ է թողարկել. վարչապետ

«Արդշինբանկը» ՀՀ-ի պատմության համար աննախադեպ ծավալի եվրոբոնդ է թողարկել. վարչապետ

«Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են:

Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է:

  • Կիսվել: