հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ. հայտարարություն

«Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ. հայտարարություն

Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Այսօր Կենտրոնական բանկը պետական գրանցումից հանել է դեռևս 2002 թվականին սնանկացած և 2003 թվականին լուծարված Արդշինբանկ ԲԱՑ բաժնետիարական ընկերությունը: Հայտնում ենք, որ Արդշինբանկ ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որևէ կապ չունի շուրջ 23 տարի առաջ լուծարված բանկի հետ և չի հանդիսանում այդ բանկի իրավահաջորդը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.01.2025 թվականի որոշմամբ նույն օրվանից գրանցումից հանված (գործունեությունը դադարեցված) «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկ»-ը որևէ առնչություն չունի «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (գրանցման համարը՝ 83, գրանցման ամսաթիվը՝ 25.02.2003թ.) հետ և չի հանդիսանում վերջինիս իրավանախորդը:

Մամուլում տեղ գտած հաղորդագրություններն ապատեղեկատվություն են»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԲ-մն տեղեկացրել էր «Արդշինբանկ ԲԲԸ լուծարվող բանկը» լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած համարվելու մասին:

  • Կիսվել: