չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի պետբյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 4,7 մլրդ դրամով

Արցախի պետբյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 4,7 մլրդ դրամով

Նախնական տվյալներով 2022 թվականի ինն ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 32 միլիարդ 731,1 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 28 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 16,9 տոկոսով կամ 4 մլրդ 731,1 մլն դրամով:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից:

Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գերակատարվել են 52.8 տոկոսով կամ ավել է հավաքագրվել 11 մլրդ 317,1 մլն դրամ:

Սեպտեմբեր ամսում ԱՀ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 4 մլրդ 376 ,8 մլն դրամ` պլանավորված 4 մլրդ դրամ ցուցանիշը գերազանցելով 9,4 տոկոսով:

Հարկ վճարողների ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և տոկոսների փոխհատուցման նպատակով վճարված հարկերի գումարի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջե մուտքագրված հարկային եկամուտների հաշվին սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է վերադարձ՝ 286,1 մլն դրամ գումարի չափով:

2022 թվականի ինն ամիսների ընթացքում պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 25,825 մլն դրամը կամ 78,9 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

  • Կիսվել: