հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սննդամթերք տեղափոխող մեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր. կասեցվել է «Լավաշ-Ժորա» կոոպերատիվի գործունեությունը

Սննդամթերք տեղափոխող մեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր. կասեցվել է «Լավաշ-Ժորա» կոոպերատիվի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ):

rfhrftghr

Մասնավորապես՝

❌ արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

❌ պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի ծեփը եղել է թափված,

❌ սարքավորումները և գործիքները չեն պահվել նորոգ վիճակում,

❌սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր։

📌Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

  • Կիսվել: