հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնականում թանկացել է հնդկաձավարը, ինչպես նաև բրինձը, ոլոռը և շաքարավազը. ՏՄՊՊՀ

Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերում հիմնականում թանկացել է հնդկաձավարը, ինչպես նաև բրինձը, ոլոռը և շաքարավազը. ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում իրականացված մոնիտորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ, տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:

Համաձայն ներկայացված տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել: Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:

Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ներկայացվող գրաֆիկական պատկերներում:






  • Կիսվել: