չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արարատի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Արարատի մարզպետը հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է Ազատավան և Լանջազատ համայնքներ և ծանոթացել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներին:

Մասնավորապես, Ազատավան համայնքում իրականացվում են մանկապարտեզի տարածքի ցանկապատի և շվաքարանի, լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ: Այս ծրագրի արժեքը կազմում է 19 միլիոն 700 000 դրամ:

Լանջազատ համայնքի նորակառույց թաղամասում մեկնարկել են Զորավար Անդրանիկ, Եղիշե Չարենց և Ծովակալ Իսակով փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Ծրագրի արժեքը կազմում է 8 միլիոն 76 000 ՀՀ դրամ:

  • Կիսվել: