ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզի Գոռավան գյուղի գազամատակարարումը ապրիլի 25-ին կդադարեցվի

Արարատի մարզի Գոռավան գյուղի գազամատակարարումը ապրիլի 25-ին կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացնելու աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Գոռավան գյուղի գազասպառողների, «Վեդու քաղաքային մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի, «Վեդի համայնքի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի, սեփականատերեր Բագրատ Խաչատրյանի և Սամվել Նազարյանի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: