երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը կվերականգնվի. Այն նախատեսվում է ավարտել 2 տարում

Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը կվերականգնվի. Այն նախատեսվում է ավարտել 2 տարում

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ի նիստում Երևան քաղաքի Արամի փողոցի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքի փոփոխման մաuին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Արամի 54 հասցեում գտնվող հուշարձան-շենքը տասնյակ տարիներ լքված լինելու արդյունքում գտնվում է անմխիթար և վթարային  վիճակում, արժեքավոր զարդանախշ փայտյա դետալներն ու պատերը մթնոլորտային տեղումների ազդեցությամբ գտնվում են շարունակական քայքայման պայմաններում:

Հուշարձան-շենքի վիճակի վատթարացումը կանխելու, և շահագործումը ապահովելու նպատակով  իրականացվել/պատվիրվել է  նախագիծ, ինչը ներառում է նաև հուշարձան-շենքի փոփոխում՝ ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման նպատակով, պայմանավորված գոյություն ունեցող նորմերի պահանջներով:

Խարխուլ և վթարային վիճակում գտնվող հուշարձան-շենքի ամրակայում, վերականգնում,  ժամանակակից պայմաններին համապատասխան օգտագործման հնարավորություն,  կցակառույց աղավաղումների ճարտարապետական տեսքի բարելավում, օգտագործելի մակերեսների ավելացում, վերելակի տեղադրում:

Հուշարձան-շենքի վերականգնումը նախատեսվում է ավարտել 2 տարվա ընթացքում և ակնկալվում է 2 մլն.ԱՄՆ դոլարին համարժեք780 մլն. ՀՀ դրամ ներդրումի իրականացում:

  • Կիսվել: