շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջարկվում է ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար գումար տրամադրել ավանդատուին

Առաջարկվում է ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար գումար տրամադրել ավանդատուին

Ազգային ժողովը քննարկում է «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:

Նախագծի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Արտակ Մանուկյանն են։

Արտակ Մանուկյանը նշեց, որ այս նախագիծը միտված է բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն: Նրա խոսքով՝ եթե մարդը Հայաստանում ավանդ է բացում բանկում, նա ոչ մի տոկոս չի ստանում առաջին օրվա համար, երբ բացվել է ավանդը, ինչն արդարացի չէ։ «Մեր առաջարկած փոփոխությամբ կփորձենք վերականգնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն կտանք այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ»,- ընդգծեց պատգամավորը։

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ կառավարությունը դեմ չէ ներկայացված նախագծին։

 

  • Կիսվել: