Արագածոտնի մարզի բժիշկների հետ քննարկվել են դեղապահովման հետ կապված հարցեր
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հանդիպել է Արագածոտնի մարզի բժշկական կենտրոնների և ամբուլատորիաների ղեկավարների ու ընտանեկան բժիշկների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հանդիպմանը քննարկվել են մարզում դեղապահովման հետ կապված հարցերը, մասնավորապես` անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի ցանկը:
Արտակ Ջումայանն անդրադարձել է դեղապահովմանը` կարևորելով էլեկտրոնային դեղատոմսով դուրսգրումները:
Քննարկվել են նաև ծրագրեր, որոնք միտված են առողջության առաջնային պահպանման օղակում կատարվելիք աշխատանքներին ու բարեփոխումներին: