ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապրիլին հավաքագրած հարկային եկամուտի մեկ ամսվա ցուցանիշն ավելին է, քան 2000-2004 թվականների պետական բյուջեները. վարչապետ

Ապրիլին հավաքագրած հարկային եկամուտի մեկ ամսվա ցուցանիշն ավելին է, քան 2000-2004 թվականների պետական բյուջեները. վարչապետ

Հայաստանում ապրիլին հավաքագրվել է 297 մլրդ դրամ հարկային եկամուտ, դա պատմական ռեկորդ է Հայաստանի պատմության մեջ:  Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ապրիլին մեր հավաքագրած հարկային եկամուտի մեկ ամսվա ցուցանիշը ավելին է, քան 2000, 2001, 2002, 2003 և 2004 թվականների տարեկան բյուջեները և մոտ այնքան է, ինչքան կազմում էր 2005 թվականի տարեկան բյուջեն»,- ասաց Փաշինյանը։

  • Կիսվել: