շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. Մասնակցելու է ավելի քան 700 դիմորդ

Ապրիլի 27-ին կմեկնարկի մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի հարցազրույցի փուլը. Մասնակցելու է ավելի քան 700 դիմորդ

Պետական եկամուտների կոմիտեի կազմակերպած մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի վերջին՝ հարցազրույցի փուլը մեկնարկելու է ապրիլի 27-ին, որին կմասնակցի ավելի քան 700 դիմորդ:

ՊԵԿ-ից հայտնում են, որ այն բարեհաջող հաղթահարելուց հետո դիմորդները կընդգրկվեն դասընթացի մասնակիցների ցանկում, կանցնեն տեսական և գործնական պարապմունքներ: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները կհանձնեն ավարտական քննություն: Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով և աշխատանքի առաջարկի հնարավորություն՝ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում:

Նշենք, որ հարցազրույցի փուլին կարող են մասնակցել միայն այն դիմորդները, որոնք հաղթահարել են օտար լեզուների թեստավորման, համակարգչային գիտելիքների ստուգման ու մասնագիտական թեստավորման փուլերը և սահմանված ժամկետում պատշաճ ձևով ներկայացրել են բարեվարքության հարցաթերթիկը:

Հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած դիմորդներն էլեկտրոնային հասցեներին կստանան ծանուցումներ` հարցազրույցի օրվա, ժամի և այլ մանրամասների վերաբերյալ:

  • Կիսվել: