ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապօրինաբար հատվել են ծառեր, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում 57․000 ՀՀ դրամ

Ապօրինաբար հատվել են ծառեր, բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում 57․000 ՀՀ դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում ս․թ․հունիսի 2-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնում հայտնաբերել են ՀՀ Լոռու մարզի Դսեղ համայնքի բնակիչ՝ Գ․Ա․-ի կողմից ապօրինի հատված «Բարդի» տեսակի 6 ծառ (12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 12սմ, 14սմ տրամագծերով)։ Այս մասին տեղեկատվություն է տարածել տեսչական մարմինը։

Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 57․000 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին։

  • Կիսվել: