չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022–ի վերջին կհասնի 100 մլրդ դոլարի. Պուտին

ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022–ի վերջին կհասնի 100 մլրդ դոլարի. Պուտին

2022թ–ի հունվար– հոկտեմբերին ՌԴ–ի ու ԱՊՀ անդամ մյուս երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է 6.6 տոկոսով` հասնելով 81.5 մլրդ դոլարի։ Այսօր Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 
«Հիմքեր կան ենթադրելու, որ տարեվերջյան արդյունքներով այն կհասնի 100 մլրդ դոլարի»,– ասաց նա։
ՌԴ նախագահն ընդգծեց, որ նշված աճը տեղի է ունեցել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, համաշխարհային շուկայում առաջացած խառնաշփոթի, անբարենպաստ տնտեսական պայմաններում ու ՌԴ–ի դեմ կիրառված պատժամիջոցային ճնշումների իրավիճակում։

  • Կիսվել: