երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձով. ամսավճարը՝ 15 մլն 450 հազար դրամ

ԱՕԿՍ-ի շենքը կտրվի վարձով. ամսավճարը՝ 15 մլն 450 հազար դրամ

ՀՀ կառավարությունը մտադիր է վարձակալությամբ տալ ԱՕԿՍ-ի շենքը. մրցույթ կհայտարարվի։

Շենքը վարձակալությամբ է տրվելու 10 տարի ժամկետով։ Գույքի ամսական նվազագույն վարձավճարը 15 մլն 450 հազար դրամ է լինելու։

Սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարեց, որ Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվելու է Հայաստանի Հանրապետությանը, իսկ հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և «ԱՕԿՍ» ՍՊ ընկերության բաժնետերերի միջև կնքված հաշտության համաձայնությունը հաստատվեց Վարչական դատարանի կողմից:

Մայիսի 25-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ԱՕԿՍ-ի շենքին։

«Եթե ՀՀ քաղաքացին իր երեխայի հետ գնա, մտնի ԱՕԿՍ-ի շենք, նախաճաշի ու դուրս գա, դա սրբապղծությո՞ւն է։ Բոլոր շենքերը մարդու համար են»,- ասել էր նա։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ նշել էր, որ ԱՕԿՍ-ի շենքը պետք է դառնա պետությանը տնտեսական էֆեկտ առաջացնող անշարժ գույք։

  • Կիսվել: