երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
 Անվավոր նորագույն երեք տրակտոր՝ Գեղարքունիքի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրին

Անվավոր նորագույն երեք տրակտոր՝ Գեղարքունիքի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրին

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք բնակավայրի գյուղատնտեսական կոոպերատիվը պետական ծրագրի կողմից ստացել է անվավոր նորագույն երեք տրակտոր, որոնք արդեն կօգտագործի գարնանացանի եւ տարվա գյուղատնտեսական այլ աշխատանքների համար: Այս մասին ֆեյսբուքյան գրատում է արել մարզպետ Գնել Սանոսյանը։

«Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ: Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին:

Մոտակա ամիսներին, արոտների ջրարբիացման ծրագրեր կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներԲացի գյուղտեխնիկայի տրամադրումը, Այրքում նախորդ տարի պետության կողմից իրականացվել է արոտների ջրարբիացման ծրագիր: Կառուցվել է 1 խմոց, փարախ եւ անասնապահի տնակ: Ներդրվել է շուրջ 60 միլիոն դրամ: Նախօրոք կոոպերատիվը ստացել էր ծրագրով նախատեսված գյուղգործիքները, այնպես որ, հիմա արդեն տրակտորները կարող են ծառայություններ մատուցել տնտեսություններին:

Մոտակա ամիսներին, արոտների ջրարբիացման ծրագրեր կիրականացվեն Խաչաղբյուրում, Շատվանում, Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: 3 խմոց կտեղադրվի Խաչաղբյուրում, 2 խմոց՝ Շատվանում, մեկական՝ Ներքին Գետաշենում եւ Սեմյոնովկայում: Ընդհանուր առմամբ կջրարբիացվի մոտ 4 հազար հեկտար արոտ: Նույն ծրագրի շրջանակներում Ճամբարակ քաղաքի, Այգուտ, Աղբերք, Սեմյոնովկա, Լճաշեն, Սարուխան, Վարդենիկ, Շատվան, Արծվանիստ գյուղերի կոոպերատիվները կստանան նորագույն գյուղատնտեսական տեխնիկաներ:»,- ասված է մարզպետի գրառման  մեջ։

  • Կիսվել: