հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Անտեսանելի համակա՞րգ, թե՞ շարքային սուտ․ «Իրավունք»

Անտեսանելի համակա՞րգ, թե՞ շարքային սուտ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս հունիս ամսին, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ավետեց, որ սույն թվականի օգոստոսի1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չի տեղադրել կամ վկայագրել լիցենզավորված կազմակերպությունը: Շատերը շտապեցին մինչեւ 10-15 հազար դրամ վճարելով` վկայագրել, ավելի շատ վարորդ զերծ մնաց: Արդյունքում, հայտարարությունից անցել են ամիսներ, բայց վարորդներից որեւէ մեկը վկայագիր չի պահանջում: Ինչո՞ւ, արդյոք իշխանությունները հասկացե՞լ են, որ հերթական անիմաստ,ավելին` ապօրինի եւ միայն ոմանց համար «օդից» շահապահով ողորոշում էին կայացրել: Թե՞ պարզ դարձավ, որ չեն կարող վերահսկել:

Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղից մեզ տվեցին հետեւյալ անտրամաբանական պատասխանը.

-Մեքենան մուտք գործելիս լցակայան արդեն իսկ ֆիքսվում է մեքենայի համարանիշը, որը մուտք է գործում համակարգ: Պարտադիր չի, որ վարորդից պահանջեն կամ վարորդը նկատի: Եթե վկայագիրը չի լինում, մեքենան չի լիցքավորվում:

-Իսկ ունե՞ք վիճակագրությունքանի՞օրինազանց վարորդ է տուգանվելկամ քանի լցակայան է առանց տվյալ վկայագրի լիցքավորել մեքենան:

-Մենք նման վիճակագրություն չենք վարում:

Ճիշտ են ասում: Փորձի համար մեքենայով, որը որեւէ ստուգում չէր անցել, հանգիստ մտանք մայրաքաղաքային առաջին իսկ պատահած գազալցակայանը, գազ լցրեցին, եւ դուրս եկանք: Ոչ մի բան էլ չի ֆիքսվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: