շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022-ի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է

Անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է: Այդ մասին Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Անտառների կառավարում ծրագրով հատկացվել է 2,1 միլիարդ դրամ գումար, որից 226 միլիոնը՝ Անտառային կոմիտեի պահպանման ծախսերի համար, 1,3 միլիարդ դրամը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, անտառվերականգնման և անտառպատման աշխատանքների համար 387 միլիոն դրամ ենք նախատեսած եղել, ծախսել ենք 360 միլիոնը, որի կատարողականը 93 տոկոս է, կարող եմ ուղղակի համեմատության համար ասել, որ 2021 թվականին կատարողականը 62 տոկոս է, և անտառպատման, անտառների հիմնման և անտառպահպանման իմաստով 2022 թվականի կատարողականը վերջին տարիների համար աննախադեպ է»,- ասաց նախարարը:

Հակոբ Սիմիդյանը նաև տեղեկացրեց, որ 2022-ին 173 միլիոն դրամ հատկացվել է Ճամբարակի և Սևքարի անտառտնտեսությունների մասնաճյուղերի անտառկառավարման պլանների մշակման համար, ապա նաև հույս հայտնեց, որ մինչև 2023-ի ավարտը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 17 անտառտնտեսությունները կունենան կառավարման պլաններ:

  • Կիսվել: