հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անշարժ գույքի գործարքները 2019-ին 15.5 %-ով աճել են

Անշարժ գույքի գործարքները 2019-ին 15.5 %-ով աճել են

2019 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54 հազար 468 իրավունքի պետական գրանցման գործարք , ինչը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով։

Կադաստրի կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 4-րդ եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ գրացնված գործարքների նկատմամբ առավել բարձր տոկոսաչափը գրանցվել է Երևանում՝  32,4 %, իսկ առավել ցածրը՝ Վայոց ձորում՝ 2%։  

Երեւան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5.2 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 13.7 %-ով:

Մարզերի քաղաքներում 2019 թվականի չորրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.7 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4.8%-ով:

 

  • Կիսվել: