Աննա Հակոբյանը 42 կանանց հանձնեց 1 մլն-ական դրամաշնորհների հավաստագրեր (տեսանյութ)
Այսօ ՛՛Իմ քայլը՛՛ բարեգործական հիմնադրամի ՛՛Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարաներին՛՛ ծրագրի շրջանակներում այցելեցինք Հովհաննավանք վանական համալիր և Հայոց այբուբենի հուշարձան, այնուհետև ուղևորվեցինք Փարպի գյուղ, որտեղ էլ գողտրիկ ՛՛Փարպի գարդեն՛՛ այգում տեղի ունեցավ 42 հաղթող գործարար կանանց դրամաշնորհների հավաստագրերի հանձման և պայմանագրերի ստորագրման արարողությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
՛՛Հաղթողներից յուրաքանչյուրը ստացավ մեկ միլիոն դրամ ֆինանսական աջակցությունը փաստող հավաստագիր: Իմ և հիմնադրամի թիմի մաղթանքը գործարար կանանց հետևյալնն է՝ զարգացրե՛ք և ընդլայնե՛ք ձեր բիզնեսը, և դուք դարձեք այն հաջողակ կին գործարարները, ովքեր հաջորդ տարիներին մեկական մլն դրամ կնվիրաբերեն սկսնակ գործարար կանանց՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: