չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում մարտին 70 միլիոն դրամ է վճարվել 1896 շահառուի համար

Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում մարտին 70 միլիոն դրամ է վճարվել 1896 շահառուի համար

Այս պահի դրությման դիմել և դիմումը բավարարվել է 3594 անձի համար, մարտ մասին վճարվել է փետրվարին դիմած և  հաստատված 1896 անձի համար աջակցություն, որի դրամական չափը կազմում է 70 միլիոն դրամ:  Մարտին դիմել, շահառու է  դարձել ևս 1072 անձ, որոնց համար հետագա  վճարումը կկատարվի այս ամսվա վերջում։ Այս մասին այսօր կառավարության նիստում անդրադառնալով  անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրին այս ցուցանիշները ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:Նաև նշեց, որ դիմումները սկսել են ստանալ այս տարվա փետրվարի 1-ից: 

«Արդյունքում կունենանք 2968 անձ, ովքեր փետրվար-մարտ ամսիների համար արդեն որպես ծրագրի շահառու կստանան վճար: Մեր պոտենցիալ շահառուները 218 հազար անձ են,  մինչև 1 միլիոն դրամ  վարկ ունեցողների վարկային բեռը 168 միլիարդ էր և 218 հազար անձից 48,600 անձը այս պահի դրությամբ ունի զբաղվածություն: Դիտարկում ենք, որ 2026-ի հունվարի 31-ին առնվազն 90 հազար անձ ևս կկարողանանք ներառել այս ծրագրի շրջանակում և կունենանք առնվազն 60 տոկոս  ներգրավում՝ 131 հազար անձ»,- ասաց նա: 

  • Կիսվել: