Անդրեասյանն առաջարկում է դիտարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանը Իսահակյանի անունով վերանվանելու հնարավորությունը
Ժաննա Անդրեասյանը առաջարկում է դիտարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանը Ավետիք Իսահակյանի անունով վերանվանելու հնարավորությունը։ Այս մասին իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղ մեկնաբանելու բան էլ չկա: Մենակ կարող եմ ասել, որ նման բան առաջարկողը ոչ Երևանի, ոչ էլ մշակույթի ու մշակութային ժառանգության հետ ոչ մի կապ չունի։
ՀԳ Կարողացա պարզել, որ նման առաջարկ արել է Ավետիք Իսահակյանի թոռը` Ավիկ Իսահակյանը, որը ներգրավված է հոբելյանական հանձնաժողովում և նախարարը այս գրությունը ի պաշտոնե ուղարկել է քաղաքապետարան կարծիքի։
ՀԳ2 Նման բան առաջարկողի մասին կարծիքս իհարկե մնում է ուժի մեջ»: