հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անցկացվել է քննարկում՝ էներգետիկ անվտանգության վերաբերյալ

Անցկացվել է քննարկում՝ էներգետիկ անվտանգության վերաբերյալ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ ՀՀ էներգետիկ անվտանգության վերաբերյալ:

Ավինյանը նշել է, որ, հաշվի առնելով տարածաշրջանում հավանական մարտահրավերները, շատ կարևոր է գնահատել, վերլուծել և հասկանալ այն բոլոր ռիսկերը և վտանգները, որոնք կարող են առաջանալ Հայաստանի էներգետիկ համակարգի համար, ինչպես նաև մատնանշել դրանց չեզոքացման ուղիները: 

Քննարկվել են էներգետիկ ինքնաբավությանը, էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության մակարդակի բարձրացմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը, էլեկտրաէներգիայի կայուն ցանցի ապահովմանը վերաբերող հարցեր:  

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և այլ գերատեսչությունների կողմից ներկայացվել են իրադարձությունների զարգացման հավանական սցենարները և ամեն սցենարի համար պետության կողմից իրականացվելիք անհրաժեշտ քայլերը և գործողությունների հաջորդականությունը:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ մասնակիցները նշել են, որ այսօր Հայաստանը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման, և պետությունը լիովին կարող է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:

  • Կիսվել: