շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անասնապաբուծական խոշոր համալիր է կառուցվում Տաշիր համայնքում․ այսօր տեղադրվել է քարե առաջին բլոկը

Անասնապաբուծական խոշոր համալիր է կառուցվում Տաշիր համայնքում․ այսօր տեղադրվել է քարե առաջին բլոկը

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին Լոռու մարզի Տաշիր համայնքում մասնակցել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունների խմբի «Երեմյան ֆարմ» նոր կառուցվող անասնաբուծական համալիրի հիմքում «Ժամանակի պարկուճով» առաջին քարե բլոկի տեղադրմանը։ Տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Շատ ուրախ ենք, որ շինարարական աշխատանքները բուռն ընթացքի մեջ են և արդեն հաջորդ գարնանը մենք կունենանք նոր առաջնակարգ ֆերմերային տնտեսություն, որը Հայաստանի գյուղատնտեության արտադրողականության բարձրացման վրա զգալի ազդեցություն կունենա և օրինակ կծառայի նաև այլ ընկերությունների համար», – նշել է Վահան Քերոբյանը։

Անասնապահական այս խոշոր համալիրի ընդհանուր մակերեսը 29 հեկտար է, որը ներառելու է խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի համար նախատեսված ֆերմաներ, սպանդանոց երկու ֆերմաների համար, կերախառնուրդի պահեստ, կերային կուլտուրաների աճեցման համար նախատեսված հողատարածք, գյուղատնտեսական մեքենաների կայանատեղի։

Возможно, это изображение 14 человек и на открытом воздухе

Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

Возможно, это изображение 6 человек, люди стоят и на открытом воздухе

  • Կիսվել: