երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Անահիտ Ավանեսյանը հոգեկան առողջության մարտահրավերների լուծման թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել է Հայաստանի հաջողված փորձը

Անահիտ Ավանեսյանը հոգեկան առողջության մարտահրավերների լուծման թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել է Հայաստանի հաջողված փորձը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այդ մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։

«Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարման և ապաինստիտուցիոնալացման առումով:

Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում.

  • Ենթակառուցվածքների վերափոխում, որոնք ստեղծում են արժանապատիվ պայմանների և բուժանձնակազմի վերափոխում:
  • բուժծառայությունների որակի բարելավվում . այն իր մեջ ներառում է բուժման գործելակարգերի մշակում, դեղապահովման ծավալների և ցանկերի փոփոխություն, բուժման ժամանակակից մեթոդների ներառում,
  • հոգեկան առողջության նկատմամբ համալիր մոտեցման որդեգրում:

Ուրախ էի հանդիպելու Ֆրանսիայի, Լիտվայի, Մալտայի, Մոլդովայի և այլ երկրներից ժամանաց գործընկերների հետ, քննարկելով նաև երկկողմ հետաքրքրություն հանդիսացող հարցեր»,- գրել է նա։

  • Կիսվել: