հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամուլսարի հարցի լուծումը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը. վարչապետ

Ամուլսարի հարցի լուծումը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը. վարչապետ

Մենք հույս ունեինք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործը հիմա արդեն հանգուցալուծման հասած կլինի կամ գոնե առաջիկայում կհասնի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին այն մասին, որ Ամուլսարի խնդիրն արդեն երկու տարի չլուծված է մնում, և ինքն էլ՝ վարչապետը, մշտապես ասում է, որ դա ինչ-որ չափով խոչընդոտում է ներդրումներին, հետևաբար ինչպե՞ս պիտի լուծվի այս հարցը՝ այս պայմաններում:

Փաշինյանն ասաց. ՛՛Կորոնավիրուսն այդտեղ էլ իր նեգատիվ դեր կատարեց, որովհետեւ «Էլլարդի» փորձագետները պետք է գային շատ կարեւոր հարցաքննության մասնակցելու համար, սակայն կորոնավիրուսի պատճառով չկարողացան ժամանել։ Հարցի լուծման բանաձեւը այդ քրեական գործի օբյեկտիվ ընթացքն է եւ օբյեկտիվ հանգուցալուծումը՛՛։

  • Կիսվել: